Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայտնի է՝ երբ կլինի Երեւանի տրանսպորտային նոր ցանցը. հարցազրույց փոխքաղաքապետի հետ

Հարցազրույց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի հետ:

-Ե՞րբ է Երեւանում կարգավորվելու տրանսպորտի վիճակը:

-Տրանսպորտի հետ կապված հարցը կբաժանեի երկու մասի՝ գործող երթուղային ցանցը եւ նոր երթուղային ցանցը: Այս պահի դրությամբ՝ ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում նոր երթուղային ցանցի ներդրման հետ կապված: Անցած ուրբաթ օրը ամբողջ վերլուծության արդյունքները ներկայացրեցինք նաեւ կառավարություն, եւ որոշում կայացվեց, որպեսզի ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ ակտիվ քննարկումներ կիրականացնենք՝ նոր տրասպորտային ցանցի ներդրման հետ կապված: Քանի որ դրանք բազմազան են, նախատեսում ենք, որ կլինեն սոցիալական որոշ խմբեր, որոնք կօգտվեն արտոնություններից, նշանների հետ կապված հարցեր ունենք, ճանապարհի համար առանձնացված գծերի խնդիրներ կան:

Ամբողջությամբ պետք է քննարկում իրականացնենք, որպեսզի կարողանանք ներդնել նոր տրանսպորտային ցանցը, իհարկե, նաեւ պետք է քննարկում իրականացվի՝ ի՞նչ նոր տրասպորտային համակարգ ենք ցանկանում ձեռք բերել: Նոր տրանսպորտային ցանցի շուրջ, ինչպես գիտեք, 2012թվականից են աշխատանքները տարվել,  2015թ. WIG ընկերության հետ կնքվել է  պայմանագիր, որով նա մատուցել է մեզ ծառայություններ, ներկայացվել է Երեւան քաղաքի նոր տրասպորտային ցանցը: Համաձայն այդ նոր տրասպորտային ցանցի՝ Երեւան քաղաքում գործելու է 820 ավտոբուս, որից 216-ը՝18 մետրանոց, 480-ը՝ 7,5-8,5  մետրանոց, եւ 29 ավտոբուս 12 մետրանոց: Ամբողջ Երեւան քաղաքի համար բավարար  են այդ ավտոբուսները, տրամաբանությունը դրված է այնպես, որ լինելու է 11 հիմնական եւ 30 սնուցող գծեր, այսինքն՝ առաջանալու է մի նոր մոտեցում՝ տեղփոխ ասածը, որոշ քաղաքացիներ մի կետից մյուս կետը տեղափոխվելու համար պետք է մի տրասպորտային միջոցից իջնեն եւ նստեն մեկ այ տրասպորտային միջոց:

-Արդյո՞ք քաղաքապետարանը վերահսկողություն ունի գործող գծերի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ երթուղիների տերերը նախկին իշխանության ներկայացուցիչներն են, կա մտավախություն, որ կարող է սաբոտաժ անեն, կամ երթուղային տաքսիները քիչ դուրս գան:

-Մենք գործող երթուղային ցանցում այս պահի դրությամբ խնդիր ունենք, որոշ երթուղիներ կան, որոնք փակվում են սնանկության պատճառով, նրանք վճարները չեն վճարում «Երեւանտրանսին», հարկային պարտավորություններ ունեն, եւ շատ հաճախ դատական գործընթացների արդյունքում սնանկ են ճանաչվում որոշ երթուղիներ: Գործող գծերին վերահսկողություն ունենք, վերահսկողությունը այս պահի դրությամբ մեխանիկական է տեղի ունենում: Վարչական տարբեր շրջաններում կետեր ունենք՝ դիսպետչերականներ, որտեղ մեր աշխատակիցները վերահսկողություն են իրականացնում երթուղիների նկատմամբ:

-Ինչպե՞ս է կարգավորվում կանգառների հարցը, լուսացույցների,  նոր անցումների խնդիրը:  Ճանապարհային ոստիկանության հետ համաձայնություն կա՞ այս հարցում:

-Լուսացույցների հետ կապված՝ այս պահի դրությամբ ամբողջությամբ կարգավորում է Ճանապարհային ոստիկանությունը։ Քաղաքում տեղի ունեցող բոլոր գործառույթները, բոլոր պրոցեսներն անմիջական կապվում են քաղաքապետարանի հետ, բայց իրավական առումով մենք լուսացույցների հետ կապ չունենք: Բայց քաղաքապետի հանձնարարականով նախատեսում ենք 18 նոր լուսացույցերի տեղադրում:

-Պարոն Սարգսյան, գետնանցումներից շատ քաղաքացիներ չեն օգտվում, քանի որ դրանք աղբանոցների են վերածվում: Քաղաքում կարծես աղբահանության հարցը չի լուծվել, չնայած նոր մեքենաներն արդեն Երեւանում են:

-Վստահեցնում եմ ձեզ, դեկտեմբեր ամսին բոլոր գետնանցումները մաքրվել են, լուսավորվել են: Ենթադրում եմ, որ եթե այդտեղ մարդկային մեծ հոսք լիներ, այդպես աղտոտված չէր լինի։ Ավելի շատ գետնանցումներ ունենք, որ մարդիկ իրենց բնական կարիքները հոգում են այնտեղ, եւ շատ քաղաքացիներ այդ հոտը չշնչելու համար իրենց կյանքը վտանգում են եւ անցնում են վերեւով: Իսկ աղբահանության մասով, այս պահի դրությամբ մենք ակնկալում ենք, որ 19 նոր ավտոմեքենա պետք է գան, կարծում եմ՝ մինչեւ օգոստոսի 15-ը մենք ամբողջությամբ կունենանք: Հուլիսի առաջին շաբաթվանից չորս ավտոմեքենաներով կսկսեն գալ:

-Երեւանում ոռոգման ջրի հարցն ինչպե՞ս է կարգավորվում: Քանի որ ամեն տարի ծառատունկ կազմակերպվում է, սակայն ամիսներ անց ոռոգման ջրի բացակայության պատճառով տնկիները չորանում են: Ինչպես են ընտրվում Երեւանում տնկվելիք ծառատեսակները:

-Իհարկե քաղաքացիներին միշտ չէ, որ հետաքրքրում է պատճառները, թե ինչու է այս կամ այն հարցն այսպես եղել, նրանց հետաքրքրում է փաստացի արդյունքը: Դա մենք շատ լավ գիտակցում ենք, այս տարի ոռոգման հետ կապված, որոշ վարչական շրջաններ ոռոգման ցանց ունեին, ջուր չունեին, Սեւանից ջրառ եղավ, եւ ոռոգման ցանցն աշխատեց: Մենք այս տարի նախատեսել ենք 150 մլն դրամ նոր ոռոգման ցանցի համար: Եւ այս տարի նախատեսել ենք, որ ոռոգման ցանցը լինի ոչ թե երկաթից, այլ պլաստմասե խողովակներով, որը հնարավորություն կտա ոռոգման ցանցն ավելի շատ ընդլայնել: Հիմա նախագծում ենք Սարալանջի հատվածը, մոտակա շաբաթներին մրցույթ կհայտարարվի, որպեսզի այնտեղ ունենանք ոռոգման  կաթիլային ցանց, որտեղ ծառատունկ կիրականացնենք աշնանը: Ինչպես նաեւ նախատեսում ենք Նուբարաշենի աղբավայրի դիմացի հատվածում, մոտավորապես 20 հա տարածք կա, այնտեղ նույնպես ծառատունկ իրականացնենք:

Մանրամասները՝ տեսանյութում: