Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լեւոն Բաղդասարյան
A A
Հասարակություն

Մանվել Գրիգորյանը ձեռք է բերել 30 ծանր հիվանդություն. փաստաբան

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Գրիգորյանի նկատմամբ պետական լիազոր մարմինների կողմից սիստեմատիկ կերպով անօրինականություններ են կատարվում։

Նա նշեց, որ եթե հիմա բարձրագույն  իշխանությունը գնահատական չտա, ապա իր հետևությունն է լինելու,որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է իրականացվում։

Փաստաբանի խոսքով՝ երեկ տեղի է ունեցել բժշկական խորհրդակցություն, որին մասնակցել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի եւ Առողջապահության նախարարության կողմից լիազորված մասնագետներ։

«Եղած ծանր հիվանդություններին, որոնք նրա մոտ 30 են, ավելացել է ևս 3 ծանր հիվանդություն։ Նոր հայտնաբերված հիվանդության արդյունքում լինելու է անդամահատություն։ Անձի առողջությունը հասել է այդ վիճակին»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց,որ երբ Մանվել Գրիգորյանին կալանավորեցին, նա ուներ ընդամենը  3-4 ծանր հիվանդություն և գտնվում էր բժիշկների խիստ վերահսկողության տակ։ Իսկ հիմա նա ձեռք է բերել 30 ծանր հիվանդություն։