Բացել լրահոսը Փակել լրահոսը
osipyan
A A
Հասարակություն

Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատել է ՃՈ պետի տեղակալին

ՀՀ Ոստիկանության մամուլի հետ կապերի բաժնից «A1+»-ին հայտնեցին, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով` աշխատանքից ազատվել է ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապես Նիկողայոս Եղիազարյանը:

Ոստիկանության լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը հեռացման պատճառը չնշեց, միայն հավելեց՝ «Կադրային նման փոփոխություններ կառույցում պարբերաբար լինում են»: