Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վալերիյ
A A
Պաշտոնական

Վալերիյ Օսիպյանը Արմավիրի մարզում նոր ոստիկանապետ է նշանակել

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այսօր՝ հունիսի 12-ին, հրաման է ստորագրել, ըստ որի՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:

Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ:Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Վահե Մուշեղյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ։