Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մարգարիտա Գրիգորյանը կշարունակի պաշտոնավարել Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնում. Արա Շիրինյան (տեսանյութ)

Մարգարիտա Գրիգորյանը շարունակելու է պաշտոնավարել հանրային հեռուստաընկերության գործադիր  տնօրենի պաշտոնում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության  խորհրդի նորընտիր նախագահ Արա Շիրինյանը:

Նա զերծ մնաց մեկնաբանել Մարգարիտա Գրիգորյանի  սեփական կադրային բանկ  ունենալու  մասին հարցը: Ինքն անձամբ  կուսումնասիրի և հետևություններ կանի:

«Առայժմ ես  նպատակահարմար չեմ գտնում որևէ հրապարակային բան հայտնել։ Չեմ կարծում, թե  նախկինում հնչած բոլոր մեղադրանքներն ունեին լուրջ հիմքեր»,- հավելեց Շիրինյանը:

Հանրային հեռուստառադիոընկերության  խորհրդի նորընտիր նախագահը  պնդեց՝ Հանրային հեռուստաընկերությունը  պիտի ծառայի հանրության շահերին և միևնույն ժամանակ հավաստիացրեց՝ ամեն ինչ անելու է այդ նպատակին հասնելու համար: Այնուամենայնիվ կարծում է  Հ1-ը դեռ չի արտացոլում հանրությանը:

«Չեմ կարծում, թե սա շատ արագ գործընթաց է: Փոփոխությունները պիտի տեղի ունենան նաև մարդկանց մեջ: Համակարգային խնդիրներ կան, որոնք վաղուց արմատավորված են, դրանք փոխարինելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ»,- ընդգծեց Արա Շիրինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: