Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սանիթեկի հետ պայմանագիրը կլուծարվի՞ , թե՞ չէ. (տեսանյութ)

Քաղաքապետարանը աղբահանության համար ձեռք է բերել 5 մեքենա,  հունիսին ևս 29-ը կավելացվեն:

Քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Սանիթեք» ընկերության պայմանագիրը չեղարկելու և այլ օպերատոր ներգրավվելու հարցին, նշելով, որ քաղաքապետարանը ստեղծել է բյուջետային հիմնարկ, որը զբաղվելու է աղբահանությամբ, իսկ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը կչեղարվի թե ոչ՝ ցույց կտա ժամանակը:

Հայկ Մարությանը վստահեցնում է, որ Քաղաքապետարանը «Սամիթեքի» համար ստեղծել է այնպիսի պայմաններ, որպեսզի կարողանան պատշաճ որակով կատարել իրենց ծառայությունը: Սակայն ընկերությունը, ինչպես հետագայում պարզվել է, չի ցանկացել ներդրումներ անել:

«Մենք խնդրեցինք, հորդորեցինք ժամանակացույց կազմել, որպեսզի իրենց կողմից ավելացվեն աղբամանները: Իրենք համաձայնվեցին և խոստացան 1500 հատ աղբաման ավելացնել: Սակայն, հետո տապալեցին ժամանակացույցը և չբերեցին: Ես հասկացա, որ իրենք կամ չունեն հնարավորություն, կամ չեն ցանկանում համագործակցել մեզ հետ»:

Քաղաքապետի խոսքով,  Երևան քաղաքում, ըստ պայմանավորվածության պետք է լիներ  8000 աղբաման, սակայն առկա է միայն 5200-ը, որոնց մեծ մասն անսարք են: Իսկ աղբահանության մեքենաները, չնայած ընկերության հավաստմամբ, օրական 12-ից 18 մեքենա է աշխատում, սակայն այդ մեքենաների մեծ մասը անսարք են: Արդյունքում, փոքր քանակությամբ մեքենաներ են կարողանում սպասարկել քաղաքը: Հայկ Մարությանը նշեց, որ այս պահին ձեռք է բերվել 5 աղբահանության մեքենա, իսկ  մինչև հունիսի վերջ քաղաքապետարանի կողմից կներդրվեն 29 աղբահանության մեքենաներ:

Հայկ Մարությանը անդրադառնալով տրանսպորտի գերծանրաբեռնվածությանը և երթուղայինի վարորդին ծխելու համար աշխատանքից ազատելու խնդրին հավաստիացրեց, որ վարորդին աշխատանքից ազատելը մասնավոր ընկերությունն է որոշում և քաղաքապետարանը կարող է միայն տուգանել:

Քաղաքապետը նաև նշեց, որ հանրային տրանսպորտի 90 տոկոսը պատկանում է մասնավորին, ինչին քաղաքապետը դեմ է: Այդ առիթով, քաղաքապետարանը ծրագիր է ներկայացրել Կառավարությանը, որպեսզի տրանսպորտը մասնավորից փոխանցվի քաղաքապետարանին: Այս պահին գործող 900 միկրոավտոբուսներից 450-ը մյուս տարի դառնում է 15 տարեկան, ինչի շահագործումը օրենքով արգելվում է»: