Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատրաստ եմ վեթթինգի ենթարկվել. Հունան Պողոսյան (տեսանյութ)

Սյունիքի մարզպես Հունան Պողոսյանը պատրաստ է վեթթինգի ենթարկվել, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ «Մտավախություն չունեմ, ոնց որ կվերաբերի բոլորին, ինքս էլ պատրաստ եմ ընդհանուր հիմունքներով ենթարկվել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հունան Պողոսյանը:

Մարզպետի կարծիքով, սևազգեստ մարդկանց մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վերաբերել է նրանց, ովքեր փորձել են իրենց օրենքից վեր դասել: Հարցին, թե Սյունիքում սևազգեստ մարդիկ կա՞ն, մարզպետն ընդգծեց. «Քրեածին հանցավորի միջավայրի տարրեր միշտ էլ եղել են ու կան, դրա համար էլ կան պատկան մարմիններ, որոնք պատշաճ մակարդակով իրենց գործառույթներն են իրականացնում»:

Անդրադառնալով Սյունիքում «հակահեղափոխական համայնքի ղեկավարներ լինել-չլինելուն»՝, Հունան Պողոսյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ նման տրամադրություն ունեցողներ չկա:

Միայն մի դեպք առանձնացրեց մարզպետը.

«Մեր խոշորացված համայնքներից մեկում կային որոշակի տարաձայնություններ, և’ համայնքի ղեկավարը հրաժարական տվեց, և’ ավագանու բոլոր անդամները»։

Նա հավելեց, որ Սյունիքում աշխատում են փոխըմբռնումով և հարգանքով, վախի զգացողություն լինելու պարագայում համատեղ աշխատանք լինել չի կարող: Նախկին փոխոստիկանապետը այսօր որպես քաղաքացի, ոստիկանության աշխատանքը նորմալ գնահատեց: Նա կարծում է, որ այսօր ժողովուրդը նույնպես լավ է գնահատում ոստիկանության աշխատանքը: Մանրամասները՝ տեսանյութում: