Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բակային հանդիպումներ, խորովածաքյաբաբային փարթիներ, դա քաղաքացուն վայել քարոզարշա՞վ է

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ պնդում է, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունում քաղաքացին  արժանապատիվ պարտություն  կրեց, ինչը մարզպետը պայմանավորում է հետևյալով: «Մեր թիմը քարոզարշավը կազմակերպել էր նոր մշակույթի, բարոյական, ազնիվ քաղաքական դիսկուրսի դաշտում, իսկ հաղթող թեկնածուն և նրա հովանավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այդ հաղթանակին հասնելու համար բազմաթիվ փորձեր են կատարել կիրառելով հին գործիքակազմ՝ քրեաօլիգարխիկ գործիքակազմ են թույլ տվել»,- ասաց մարզպետը:  Թե ո՞րն է քրեաօլիգարխիկ գործիքակազմը, Ռոմանոս Պետրոսյանը բացատրություն տվեց, թե հաղթող թեկնածուի շտաբը կառավարվում էր Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատի կողմից: «Գագիկ Ծառուկյանի ամբողջ թիկնազորը տեղամասերում և դրա շրջակայքում էին, ինչպես նաև Աբովյանի ավագանու գերակշիռ մասը ենթաշտաբների պետեր էին»,- ընդգծեց մարզպետը:

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե հունիսի 9-ին Աբովյանի քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի  մեքենայի հրկիզումը սարքած գործ էր, Ռոմանոս Պետրոսյանը նշեց, եթե Գագիկ Ծառուկյանը գիտի որևէ հստակ տեղեկություն, ապա իր պարտքն է դիմել իրավապահներին։ «Եթե չգիտի, պարզապես հայտարարում է, զրպարտում է մեր թիմին, թեկնածուին: Ես խնդրելու եմ պարոն Ծառուկյանին, որպեսզի դադարեցնի այդ հայտարարությունները, քանի դեռ հայտարարություն չի տվել ոստիկանություն»: Ռոմանոս Պետրոսյանը նաև անդրադարձավ իր հայտարարությանը, թե Սասուն Միքայելյանը չի աջակցել «Քաղաքացիական պայմանագրի» իրենց թեկնածուին: ՔՊ-ում այդ հարցը քննարկվելու է: Հարցին, եթե աջակցե՞ր, ՔՊ-ն կհաղթեր, Ռոմանոս Պետրոսյանը գնահատական չտվեց: