Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ամուլսարի հարցով եզրակացությունն արդեն Քննչական կոմիտեն ստացել է (տեսանյութ)

Ազգային ժողովում ընթանում է 2018թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացումը: Ներկա է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրեց Ամուլսարի հանքի  վերաբերյալ  եզրակացությունը, Սևանից այս տարի լրացուցիչ ջրառ վերցնել- չվերցնելու հարցերը։

«Եթե Ամուլսարի հանքի եզրակացությունը լինի բացասական, և նշվեն վտանգները, որոնք առկա են  ապա կարծում եմ, որ Կառավարությունը իրավական գործընթաց կիրականացնի, որպեսզի այդ գործընթացը դադարեցվի»,-ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության եզրակացությունը։

Ինչ վերաբերում է Սևանին, ապա նախարարի տվյալներով այս տարի Սևանից լրացուցիչ ջրառ չի կատարվի: «Ընդ որում, մենք հաշվարկներ ենք իրականացրել և առաջարկել ենք, որ սահմանափակվենք 135 մլն խորանարդ մետրով, քանի որ խոսքը 170 մլնի մասին է: Մենք նաև առաջարկել ենք, որ այն հանձնաժողովը, որը անցյալ տարի աշխատեց և հետևողական եղավ ջրառի հետագծի հետ կապված, որի շնորհիվ 7 մլն խորանարդ մետր ավելի պակաս ջուր վերցրեցինք, քան նախատեսվում էր, այդ հանձնաժողովը աշխատանքները սկսի սկզբից, ոչ թե կեսից»,- եզրափակեց նա։