Բացել լրահոսը Փակել լրահոսը
39237_b
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին տնօրենին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլիոյի հետ: Վերջինս Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու առաջին անգամ մեր երկրում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:

Հենրի Պրոգլիոն բարձր է գնահատել Հայաստանում նմանօրինակ միջազգային գագաթնաժողովի կազմակերպման գաղափարը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի էներգետիկ հնարավորություններին, խոսել շրջակա միջավայրի պահպանման ու սննդի անվտանգության թեմաներից: