Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչու են հայկական արտադրանքի գները բարձր՝ ըստ դիզայների (տեսանյութ)

Հանրային անձանց՝ հայկական արտադրությանը ուշադրության արժանացնելը շատ կարևոր է և խթանում է տեղական արտադրության զարգացմանը, նշում է դիզայներ Վահան Խաչատրյանը: Դիզայները ողջունում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի որդեգրած քաղաքականությունը՝ հագնել հայկական հագուստ։ Նա համոզված է, որ Աննա Հակոբյանի օրինակին պետք է հետևեն քաղաքական այլ գործիչներ:

 «Վերջին շրջանում տեղական արտադրության ապրանքների բարձր քանակությունը շուկայում խոսում է այն մասին, որ պահանջարկը շատացել է, ինչը շատ ուրախալի է:

Այսկերպ շուկայից քիչ-քիչ դուրս կմղվեն արտերկրից բերվող նույն գինն ունեցող ապրանքները: Շատ ավելի հեշտ է տեղում արտադրել, քան բերել և ճանապարհածախսի կամ մաքսազերծման վրա գումար ծախսել»,- ասաց նա:

Դիզայները կարծում է, որ հայկական արտադրանքի բարձր գների պատճառն այն է,որ Հայաստանում հումք չի արտադրվում։

Սակայն վերջին շրջանում խոշոր արտադրողների առկայությունը շուկայում նպասել է, որպեսզի հայտնվի շատերի գրպանին հասանելի հագուստ:

Վահան Խաչատրյանը նաև նշեց, որ վերջին շրջանում արտերկրում հայկական արտադրանքի հանդեպ հետաքրքրություն է նկատվում:

«Վերջին 2 տարում հայկական հագուստները ներկայացվել են նաև Իտալիայում, և այս առումով հույս կա, որ մոտ ժամանակներում կկարողանանք ասել՝ Եվրոպայում ևս կրում են հայկական արտադրության հագուստ»,-ասաց նա։

 «Նորաձևության դիզայնի պալատը», Եվրամիության հովանավորությամբ և  ՀՀ Էկանոմիկայի նախարարության  Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, այս տարի հունիսի 25-ից 29-ը կազմակերպում է «Ֆեյլն ֆորում Երևան» հնգօրյա միջոցառումը։ Այն կմեկնարկի հայ դիզայներների ցուցադրությունների բացումով, որը տեղի կունենա «Որդան Կարմիր՛ թանգարանում:

Ցուցահանդեսում կներկայացվեն հայ դիզայներների հագուստներ, տարազի նմուշներ և ձեռագործներ: Հունիսի 26, 27-ին կրթական միջոցառումները կանկացվեն «Թումո» կենտրոնում, որտեղ արտերկրից ժամանած 12 փորձագետները դասընթացներ կանցկացնեն։ Դասընթացներին կարող են մասնակցել ինչպես սկսնակ, այնպես էլ ոլորտի հայտնի ստեղծագործողները: Միջոցառման հյուրերը կշրջեն Երևանում կայցելեն Տավուշի մարզ և կծանոթանան հայկական մշակույթին և պատմամշակութային արժեքներին:

«Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի նախագահ Վահան Խաչատրյանը համոզված է, որ արտասահմանյան փորձագետների հետ հնգօրյա հանդիպումները կնպաստեն ոչ միայն ոլորտի մասնագետների կրթությանը և հետագա համագործակցմանը, այլև հայկական արվեստը արտասահմանյան ստեղծագործողների կողմից ճանաչմանը։