Բացել լրահոսը Փակել լրահոսը
shtap-ognutyun
A A
Հասարակություն

16-ամյա պատանուն անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց

Համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ պատանու են ծեծել, նա անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Պատանու ծեծի մասին ահազանգը ՀՀ ոստիկանությունը ստացել է: Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ա1+»-ին ասաց, որ համապատասխան գործողություններ են իրականացվում:

Չեխովի փողոցում 16-ամյա պատանի են ծեծել, նրան անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սուրբ Աստվածամայր ԲԿ:

Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը  «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց, որ պատանին իրենց մոտ է: 

«Այս պահին պատանին գիտակից վիճակում է եւ  հետազոտություն է անցնում»,-նշեց խոսնակը։