Բացել լրահոսը Փակել լրահոսը
download
A A
Հասարակություն

Նախկին նախարարին դուր չի գալիս ներկա նախարարի բացակա լինեը

Ազգային ժողովում մեկնարկել է առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետայի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Օրակարգում  2018թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն է: Զեկուցողները Ֆինանսների, Առողջապահության,  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներն են, սակայն վերջին նախարարության նախարարը՝ Զարուհի Բաթոյանը,ներկա չէ:

Նրա փոխարեն զեկույցը ներկայացրեց  նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Այս փաստը դուր չեկավ հանձնաժողովների նիստը վարող Մանե Թանդիլյանին, նա տեղեկացրեց, որ 1 ամիս առաջ են տեղեկատվություն ուղարկել հանձնաժողովների ժամկետի մասին, որպեսզի նախարարները կարողանան իրենց գրաֆիկում տեղ հատկացնել  այսօրվա քննարկմանը:

«Վարչապետի հրահանգով՝ բյուջեի կատարողականի ներկայացմանը պետք է ներկայանան նախարարները»,- շեշտեց Թանդիլյանը։

Իր հերթին պարոն Սաիյանը հայտնեց, որ Զարուհի Բաթոյանը գտնվում է գործուղման մեջ: