Բացել լրահոսը Փակել լրահոսը
78975581-B5B8-40E8-BC02-7B921B174F77_w1023_r1_s
A A
Հասարակություն

Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով բողոքը (տեսանյութ)

Երևան քաղաքի Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քննվում է ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի բողոքն ընդդեմ Առաջին ատյանի դատարանի՝ Գրիգորյանին կալանքի տակ պահելու որոշման։ 
 
Բողոքը քննությունը, որ քիչ առաջ փակ էր, արդեն բաց է լրատվամիջոցների համար։ 
 
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանն առողջության վատթարացման պատճառով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է։
 
Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իր պաշտպանյալն օրական 16-17 ժամ ինսուլին է ստանում։