Բացել լրահոսը Փակել լրահոսը
grigor gulyan
A A
Հասարակություն

Մեզ այդուհանդերձ հաջողվեց Աբովյանն արթնացնել խոր թմբիրից. Գրիգոր Գուլյան

Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանը գրառում է արել ֆբ-յան իր էջում.

 

Սիրելի´ աբովյանցիներ,

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ ձեր քվեի ու վստահության համար:

Ընդամենը մի քանի հարյուր ձայն էր մեզ պակասում, որպեսզի միասին իրականացնեինք այն, ինչի մասին այդքան խոսում էինք մեր իրազեկման արշավների ու բակային հանդիպումների ժամանակ:

Բայց մի´ հուսահատվեք, որովհետև միասին մեզ այդուհանդերձ հաջողվեց Աբովյանն արթնացնել խոր թմբիրից:

Կո´չ եմ անում լինել պահանջատեր և ուշիուշով հետևել, որպեսզի ձեզ տրված խոստումներն այս անգամ էլ օդում չմնան:

Իսկ ես շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու իմ սիրելի Աբովյան քաղաքին:

Շնոհակալություն