Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Դանիելյան
A A
Հասարակություն

Բերման են ենթարկել «Ադեկվադ»-ի անդամ Արթուր Դանիելյանին. թարմացված

Ոստիկանություն է բերման ենթարկվել «Ադեկվադ» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Դանիելյանը:

Ոստիկանությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ խմբի ներկայացուցչին բերման են ենթարկել սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով: Թե ինչ և ում ուղղված սպառնալիքների մասին է խոսքը՝ կհայտնեն ավելի ուշ:

Ըստ «Ադեկվադ» նախաձեռնող խմբի անդամների՝ ոստիկանության աշխատակիցները Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով:

Այս պահին գործի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ քիչ առաջ Արթուր Դանիելյանը ազատ է արձակվել։