Բացել լրահոսը Փակել լրահոսը
saqunc
A A
Քաղաքականություն

ԲՀԿ-ի պատգամավորները Աբովյանը  ընկալում են, որպես Ծառուկյանի ազդեցության տարածք. Արթուր Սաքունց (տեսանյութ)

Աբովյանում երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների նախնական  տվյալներն ամփոփելով, ընթացքի վերաբերյալ կարող ենք փաստել, որ, իհարկե, խախտումներ տեղի ունեցան, մասնավորապես՝ այդ մեքենայի հրկիզումը, որը ստվերեց ընտրությունների ընդհանուր պատկերը և դա վկայում է որոշակի լարվածության մասին: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

«Եվ քվեարկության օրվա ընթացքում էլ տարբեր ահազանգերը խոսում են այն մասին, որ ընտրությունները լարված մթնոլորտում են ընթացել, բայց այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա, վերջնական այդպիսի եզրակացության դժվար է  հանգել, որովհետև այդպիսիք չկան: Բայց այն, որ տարիներ շարունակ Աբովյան քաղաքը  այնպիսի մի համայնք է, որտեղ  Ծառուկյան Գագիկի և նրա ազդեցության շրջապատն է եղել, դա փաստ է: Եվ պետք է արձանագրել, որ, այնուամենայնիվ, ընտրողների մասնակցությունը կեսից պակաս էր»,- ասաց Արթուր Սաքունցը:

Խոսելով նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Էդուարդ Բաբայանի և նաև ԲՀԿ-ի պատգամավորների երեկվա ակտիվության մասին, Արթուր Սաքունցն ասաց, որ  դա  հիմնավորում է այն, որ Աբովյան համայնքը նրանք դեռ շարունակում են ընկալել որպես ԲՀԿ-ի, Ծառուկյանի ազդեցության տարածք:

«Այդ փաստն ակնհայտ է՝ ակնհայտ շահագրգռվածության արդյունքներով: Խոսքն այն մասին է, որ նրանք դեռ չեն հրաժարվել հետևյալ մտայնությունից, որ եթե ունեն որոշակի ազդեցություն, տնտեսական և այլն, ուրեմն՝ դա, անպայման, պետք է արտահայտվի նաև քաղաքական գործընթացով: Եվ սա որոշակի առումով ստվեր է նետում ընտրությունների ընթացքի վրա:  Եվ միաժամանակ բացահայտում է, որ իր ազդեցությունների մեխանիզմը կամ մտածելակերպը այդ կուսակցության կողմից մնում է չհաղթահարված»,- ասաց Արթուր Սաքունցը:

Մանրամասները՝ տեսանյութում