Մանվել Գրիգորյանը օրական 16-ից 17 ժամ ինսուլին է ստանում. պաշտպան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊետական լիազոր մարմինը պետք է իրավական գնահատական տա, թե որն է պատճառը, որ հիվանդ մարդուն հարկադրաբար տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։ Դա այն դեպքում, երբ գործը գտնվում էր ՄԻԵԴ տիրույթում, և կառավարությունը պարտավորություն էր վերցրել քաղաքացիական հիվանդանոցում՝ վերջինիս բուժման համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի որոշմանը՝ Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը քաղաքացիական հիվանդանոցում շարունակելու վերաբերյալ:
Լևոն Բաղդասարյանը նշեց, որ պաշտպանական կողմը հետամուտ է լինելու եւ պահանջելու, որ պետական ատյաններում նաև գնահատական տրվի, թե ինչպես է անձի մոտ, որը 10 ամիս առաջ չուներ նման հիվանդություններ, հետագայում գրանցվել է բացասական դինամիկա:
Նա նշեց, որ այս պահին Մանվել Գրիգորյանը օրական 16-ից 17 ժամ ստանում է ինսուլին:
Այս պահին Մանվել Գրիգորյանը գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։