Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺ նախագահական
A A
Քաղաքականություն

«Ի՞նչի վրա էսքան գումարներ ծախսեցինք, որ արդյունքում ունենք էն, որ ոչինչ չունե՞նք». «Իմ քայլի» պատգամավոր

ՀՀ նախահագահի աշխատակազմը 2018-ին 303մլն դրամ է տնտեսել։

Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ասում է՝ դրանք աշխատավարձերի և հավելավճարների հաշվին են եղել:

Նա ԱԺ-ում ներկայացնում էր Նախագահի աշխատակազմի նախորդ տարվա ծախսերը, ծրագրերն ու ցուցանիշները:

Համաձայն դրանց՝ 2018-ին  տարեկան ճշտված պլանից՝ 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամից ծախսվել է 1 մլրդ 700 մլն 267 հազար դրամ:

Բյուջեն կատարվել է 83.39 %-ով՝  հենց այդ 303 մլն դրամի տարբերությամբ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանին ներկայացված թվային ցուցանիշները  չգոհացրին։  Սա, ըստ նրա,  նշանակում է՝ մասնակիորեն են կատարվել  որակական ցուցանիշները:

«Մենք դոնորներից բավականին մեծ գումար ենք վերցրել, որպեսզի ծրագրային բյոջետավորում ներդնենք, և, եթե կներեք գալիս եք ասում եք ծրագրային բյուջետավորումը դեռ խնդրի լուծում չէ, էդ դեպքում հարց է առաջանում՝ բա էդ դեպքում ինչի՞ վրա էսքան գումարներ ծախսեցինք, որ արդյունքում ունենք էն, որ ոչինչ չունենք»,- նշեց պատգամավորը:


«Այո՛, ես համաձայն եմ, որ չի կարող նախագահի կարգադրությունները և  քաղաքացիություն շնորհելու գործընթացները պլանավորելն անշնորհակալ գործ է և դրանով պայմանավորված չէ նախագահի աշխատակազմի լավ կամ վատ լինելը»,- հակադարձեց Էմիլ Տարասյանն ու հավելեց՝ աշխատակազմն արդեն ունի մշակած ռազմավարություն:

Նա հարկ համարեց ընդգծել՝ տնտեսված գումարները չեն ծախսել պարգևավճարների վրա, այլ վերադարձվել են պետական բյուջե:

Հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում ծրագրով նախագահի աշխատակազմի տարեկան ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 694 մլն 840 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 391 մլն 216 հազար դրամ:

2018թ Նախագահը  վավերացրել է  523 օրենք, խորհրդարանի  առաջարկով կնքվել է 47 միջազգային պայմանագիր, 6744 անձանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, շնորհվել է 7 բարձրագույն դիվանագիտական և դասային աստիճան, 6 բարձրագույն զինվորական կոչում, 13 պատվավոր կոչում, 216-ը պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով: