Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վառելիքի թանկացումը բերելու է տրանսպորտի ծախսերի ավելացում. ԼՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)

 Ազգային ժողովում շարունակվում է  քննարկվել  Հարկային օրենսգրքի փաթեթը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը  համոզված է, որ  բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի և նավթամթերքի  տարեկան 4 %-ով ակցիզային հարկի  բարձրացման պատճառով վառելիքի թանկացումը կբերի  տրանսպորտի ծախսերի ավելացման: 

«Մեծանալու է տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հավանականությունը:  Բարձրանալու է գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ծախսերը: Որևէ ձևով համարել, որ սա քայլ է գյուղատնտեսության մրցունակության բարձրացման համար չի կարելի»,- նկատեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: