Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժիշկների վախերը ցավոտ են դարձնում կյանքը (տեսանյութ)

Հասարակություն
61818752_465397140898939_2412351180177932288_n

Հայաստանում ամեն տարի մոտ 8000 մարդ է մահանում, որոնց 80%-ը մահանում է ուժեղ ցավի պայմաններում։ Հայաստանում պալիատիվ խնամքի ոլորտը բավականին թույլ է զարգացած։

 «Մենք ցավազրկող դեղամիջոցներ Հայաստանում ունենք, բայց ոչ ամբողջությամբ են բժիշկները դրանք օգտագործում։ Մենք համառելու ենք և համառորեն անցնելու ենք առաջ»,-  ասում է «Հոսպիսային և պալիատիվ խնամքի համաշխարհային դաշինքի» գործադիր տնօրեն Սթիվեն Քոննորը։ Հունիսի 7-ին և 8-ին  Հայաստանում կազմակերպվելու է մեծ համաժողով, որի նպատակն է մեկ անգամ ևս ցույց տալ դեղերի առավել արդյունավետ կիրառման հնարավորությունները

Պալիատիվ խնամքի մասնագետ Նարինե Մովսիսյանի խոսքով՝ հայաստանյան բժիշկները  վախենում են  պալիատիվ խնամքի միջոցները կիրառել. կան կարծրատիպեր, որ օրինակ՝ մորֆինը,  սուր ցավեր ունեցող հիվադին կարող կախվածության մեջ գցել։

Մասնագետի հավաստւմ է, որ եթե սովորական մարդկանց մոտ այդ միջոցներն առաջացնում են կախվածություն, ապա սուր ցավեր ունեցող հիվանդնարի դեպքում այն երբևէ չի կարող առաջացնել նման ազդեցություն։

 Ստացվում է, որ բժիշկները իրենց վախերի պատճառով հիվանդներին միայն իրենց կյանքի վերջի օրերին են նշանակում հանգստացնող միջոցները, չնայած որ այդ կարող են անել վերջին 90 օրերի համար,-ասում է նա։

Կա եւս մեկ խնդիր.  Հայաստանում միայն որոշ հիվանդությունների դեպքում էին տրամադրում հանգստացնող միջոցները , մասնավորապես ուռուցքային հիվանդությունների դեպքում, իսկ հիմա այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում, որպեսզի այլ հիվանդություն ունեցող հիվանդները, որոնք ունենում են սուր ցավեր ևս կարողանան օգտվել հագստացնող միջոցներից։