Բացել լրահոսը Փակել լրահոսը
++MES-logo
A A
Պաշտոնական

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին

Հարգելի քաղաքացիներ

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է

  • Չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
  • չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում.
  • Չվառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով.
  • բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են հանդիսանալ որպես այրող լինզաներ.
  • անտառային բուսածածկ տարածքներում չերթևեկել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներով.
  • Չթողնել (չթափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից):

ԱԻ նախարարությունը  հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ,  ցուցաբերել առավել զգուշավորություն և զգոնություն: