Բացել լրահոսը Փակել լրահոսը
44964_b
A A
Պաշտոնական

Ճանապարհահատվածի փլուզում Կապան քաղաքում

Հունիսի 6-ին, ժամը 09:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասի սկզբնամասում՝ ավտոճանապարհի մոտակայքում, ակտիվացել է սողանք: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բաղաբուրջ թաղամասի Ազատամարտիկների փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, ինչի հետևանքով առաջացել է փոս (երկարություն՝ 3 մ, լայնություն՝ 0,7 մ խորություն՝ 1,2 մ):

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը: