Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանվել Գրիգորյան
A A
Հասարակություն

Մանվել Գրիգորյանը կոմայից դուրս է եկել. Արսեն Մկրտչյան

Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կոմայից դուրս է եկել: Նա գտնվում է  Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:  «Ա1+»-ի հետ զրույցում պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ  առավոտյան ժամը 11:00-ին  տեսակցել է  Մանվել Գրիգորյանին:

Արսեն Մկրտչյանը  և մյուս պաշտպան Լևոն Բաղդասարյանը նախկինում էլ 1 անգամ ահազանգել էին, որ Մանվել Գրիգորյանին տեղափոխեն  քաղաքացիական հիվանդանոց, սակայն չէին տեղափոխել:

«Այս անգամ ծանր էր վիճակը՝ տեղափոխեցին»,- նկատեց պաշտպանը և հավելեց.

Մանվել Գրիգորյանի առողջության կտրուկ վատացումը, ըստ Արսեն Մկրտչյանի՝  դա պայմանավորված է նրանով, որ Գրիգորյանը վերջին 2 օրերի ընթացքում բուժօգնություն չի ստացել:

«Մեզ ուզում էին համոզել, որ 150-200 հոգու թողունակություն ունեցող դատապարտյալների հիվանդանոցը Հայաստանի լավագույն կլինիկաներից մեկի հետ համեմատ կարող է  նույն բուժօգնությունը տրամադրել»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ այս գիշեր, քրեակատարողական հիմնարկում Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին  Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: