«Ուտոպիական նորաձևություն»-ը` Պրահայի Ցուցահանդեսների պալատում
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 6-ից Պրահայի 14-րդ ﬕջազգային Քվադրինալեն բաց է համաշխարհային հանրության համար։
Քվադրինալեի 11 օրերի ընթացքում աշխարհի 79 երկրների շարքում ցուցադրվում է նաև Հայաստանը՝ միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանի «Ուտոպիական նորաձևություն» ժամանակակից ինստալյացիայով: Նախագծի իրականացնողն է՝ «Էյվա» արվեստների հիﬓադրամը, աջակինցներ՝ ՀՀ Մշակույթի նախարարություն (ներկայիս՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) և Հայաստանի ազգային պատկերասրահ։
Քվադրինալեի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հունիսի 5-ի երեկոյան՝ Պրահայի Ցուցահանդեսների պալատում (Prague Exhibition Grounds/Výstaviště Praha)։ Բացման ժամանակ ելույթով հանդես եկան Չեխիայի մշակույթի նախարար՝ Ալենա Հանակովան և
փառատոնի գլխավոր տնօրեն՝ Պավլա Պետրովան։
Պրահայի Քվադրինալեն (Prague Quadrennial) հանդիսանում է աշխարհի խոշորագույն և իր ձևաչափի մեջ ամենաճանաչված արվեստի միջազգային փառատոնը, որն իր մեջ ներառում է ժամանակակից տարածական ձևավորումից, մինչև հագուստի, լուսային և ձայնային ձևավորում։ Այն կազմակերպվում է Չեխիայի մշակույթի նախարարության և Եվրոպական Միության կողﬕց և անցկացվում է 4 տարին ﬔկ անգամ իր շուրջը հավաքելով շուրջ 79 երկրի արվեստագետներին և 180,000 այցելու՝ 90 երկրից։
Հայաստանյան ցուցադրությունը՝ «Ուտոպիական նորաձևություն» ժամանակակից ինստալյացիան ներկայացված է Քվադրինալեի կողմից առաջադրված «Վերափոխում» թեմայի շրջանակներում։ «Ուտոպիական նորաձևություն» ժամանակակից ինստալյացիան մարդաբանական հետազոտություն է մարդ-հագուստ կապի մասին, ինչպես հագուստը կարող է ստեղծել հարություն (վերածնունդ)/ քոմյունիթի, այլ կերպ հագուստի միջոցով նայել մարդկության հեռավոր ապագան։ Հագուստը հանդիսանում է մի գործիք, որի միջոցով կանխատեսում ես մարդու ով լինելը կամ այն դերը, որ մարդը հանձն է առել վերցնել իր վրա, որն էլ շատ հաճախ սերտաճվելով իր հետ դառնում է մարդու էության անբաժան մի մասը։ Որտեղ հագուստը այլևս, ոչ թե արտաքին հարդարանք է հանդիսանում, այլ մարդու տեսակի «իկոնա»։