Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզվել խիտ գրաֆիկով (տեսանյութ)

Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի  խմբի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում մրցելով Լիխտենշտեյնի հավաքականի հետ, ապա հյուրընկալվելով Հունաստանի հավաքականին:

Պատրաստվելով առաջիկա հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն անցկացնում է ամենօրյա մարզումներ: Հունիսի 4-ին մեր ընտրանու կազմում մարզվում էր 24 ֆուտբոլիստ:

Բացակայում էր միայն Տիգրան Բարսեղյանը, ով բաց թողեց նաև հունիսի 5-ի առավոտյան մարզումը:

Երեկոյան` հիմնական մարզմանը, մեր ընտրանին արդեն մարզվում էր ամբողջական կազմով՝ փորձարկելով տակտիկական տարբեր սխեմաներ և կատարելով խաղային բազմազան վարժություններ: Առաջին երկու օրերի մարզումներից մի քանի լուսանկար՝ ստորև՝