Բացել լրահոսը Փակել լրահոսը
police2
A A
Պաշտոնական

«Հայաստանի երգի պետական թատրոն»-ի նախկին տնօրենի կողմից յուրացվել է 41 միլիոն 780 հազար դրամ. (տեսանյութ)

Բացահայտվել է «Հայաստանի երգի պետական թատրոն»-ի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 41 միլիոն 780 հազար դրամ յուրացման դեպք, այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ ըստ նախնական տվյալների, ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 1998-ից 2019 թվականներին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ին պատկանող Երևանի Խանջյան փողոցի շենքի տարբեր աշխատասենյակներ առանց պայմանագրերի և որոշ դեպքերում նաև պայմանագրերով ապօրինի վարձակալության է հանձնել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Վարձակալությունից կանխիկ եղանակով ստացված գումարները չեն մուտքագրվել ՊՈԱԿ-ի բյուջե և յուրացվել են: Ըստ հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական մարմին՝ նախաքննության: