Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Որոշ իրականությունների մասին միայն որոշ մարդիկ գիտեն. «Դրոյի» գործով ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունի (տեսանյութ)

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գրադարանում մոտ մեկուկես ժամ ելումուտ չկա։  Դուռը բացողներն էլ արագ  փակում են՝  ներսում տեսնելով «Ա1+»-ի  տեսախցիկը։  «Ա1+»-ի զրուցակիցը ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին է,որը  դատապարտված է   «Դրոյի» հայտնի  գործով։Նա  առաջին անգամ տեսախցիկի առաջ հարցազրույց  է տալիս քրեակատարաողական հիմնարկում։

«Իմ  գործը կապված է որոշ իրականությունների հետ, որոնք  տեղի էին ունենում  90-ականներին՝ 1992-94թթ միջեւ, որոնց  բացահայտումից հետո նոր կարող է  անցումային արդարության շրջանակներում մեր գործը համարվի ոչ այնքան քրեական. ինչքան ուրիշ տիպի գործ»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասում է Արսեն Արծրունին։ 

Նրա  հետ զրուցում ենք  անցումային արդարադատության,  դատավորների վեթինգի, Եվրադատարանում գտնվող նրա բողոքի, «Դրոյի գործի», ՀՅԴ-ի եւ այլնի մասին։

Արսեն Արծրունին պատմում է, որ իրեն  ՀՅԴ-ից հեռացրել են, երբ հայտնվել է անազատության  մեջ։

«Ավելի  ճիշտ կլինի ասել վտարել,-շարունակում է Արսեն Արծրունին,- Վտարեցին, հեռացնելուց ավելի վատ է»։

Ասում է՝  ինքն էլ, նույն գործով անցնող, վերջերս բանտում մահացած Արմենակ Մնջոյանն էլ, դիմել են կուսակցությունում վերականգվելու  համար, բայց ստացել են մերժում։

Այլեւս չի պատրաստվում դիմել։  ՀՅԴ-ում ունի ընկերներ, որոնք  ժամանակ առ ժամանակ այցելում են իրեն։ Ասում է՝  նրանք լավ գիտեն իրականությունը, ինչը շատերը չգիտեն։

Չի ուզում խոսել «Դրոյի գործից», միայն վստահեցնում է. «Պայքարը կուլիսների հետեւում էր»։

Արսեն Արծրունու հետ հարցազրույցի 1-ին մասը՝  տեսանյութում