Բացել լրահոսը Փակել լրահոսը
62244923_714523565651451_8935317140181876736_n
A A
Հասարակություն

«Այն քաղաքներում, որտեղ աղտոտված է օդային ավազանը, աուտիզմով երեխաների տոկոսն ավելի բարձր է»

Վաղը՝ հունիսի 5-ին Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է։ Աշխարհագրական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը թվեր է ներկայացնում։

«Ամեն տարի 300-400 տոննա ծանր մետաղներ արտանետվում է համաշխարհային օվկիանոս»: Ազդեցությունն, ըստ նրա՝  բացասական է։ «Գիտությունն ապացուցել է, որ այն տարածքներն են կայուն, որտեղ պահպանվում են բնական էկոհամակարգերը»,- ասաց Կարինե Դանիելյանը։

Այս տարի շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առիթով ուշադրությունը դարձվել է օդային ավազանի մաքրությանը։ Տիկին Դանիելյանը նկատեց՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն քաղաքներում, որտեղ աղտոտված է օդային ավազանը, աուտիզմով երեխաների տոկոսը ավելի բարձր է: