Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Live.Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովը. Մասնակցում է Փաշինյանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ղեկավարության գագաթնաժողովին, որին մասնակցում են նաև«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի, Ուրուգվայի և Հայաստանի օդանավակայանների շուրջ 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ։

Նիկոլ Փաշինյանը ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը։

«Կարող ենք ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի  և «Կորպորասիոն Ամերիկա  օդանավակայաններ» ընկերության գործունեությունը Հայաստանում ունեցելել է և ունի շրջադարձային նշանակություն։ Այս ընկերության գալով օդային ուղևորափոխադրուների ոլորտում նոր մշակույթ է հիմնադրվել։ Երկրորդ ոլորտը՝ գինեգործությունն է։ Այսօր Հայաստանում այն բուռն զարգացում է ապրում»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։  Վարչապետը նաև անդրադարձավ Գյումրիի օդանավակայանի գործարկմանը:

«Այն իր հերթին կնպաստի ավիատոմսերի գների նվազմանը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։