Անցումային արդարադատությունը չի բխում Սահմանադրությունից. Վարդան Այվազյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄենք այսօր սահմադրականության խորը ճգնաժամի մեջ ենք. մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ «Սահմանադրական իրավունք» ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։ Սահմանադրագետն այս պմդումը բացատրում է նրանով, որ ներկայիս Սահմանադրությունը չի համապատասխանում սահմադրական չափանիշներին։
Անդրադառնալով անցումային արդարադատության հարցին՝ Այվազյանն ասաց, որ անցումային արդարադատությունը չի բխում Սահմանադրությունից, քանի որ արդարության անորոշությունը և հստակ չափորոշիչների բացակայությունը չեն կարող բերել արդարադատության։
2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով ամրագրված անցումային 213 և 215 դրույթներով հնարավորություն տրվեց մինչև 2015 թվականի պաշտոնավորող դատավորներին շարունակել պաշտոնավարել, ուստի Այվազյանն առաջարկում է, որ հիշյալ դատավորները վերանշանակվեն 2015-ի Սահմանադրության պահանջներին համապատասխան, որը դատական համակարգը որոշակիորեն կառողջացնի։ Իսկ վեթինգի և անցումային արդարադատության փորձ ունեցած պետությունները չեն կարող Հայաստանի համար օրինակ լինել։