Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Շրջանավարտների կեսից ավելին դեռ բուհ չի դիմել

Այս տարի հանրապետության դպրոցներն ունեցան շուրջ 23 500 շրջանավարտ: Նրանցից միասնական քննություններին մասնակցել է ընդամենը 10 400-ը: Բուհերում առաջին փուլով հայտերի ընդունումը կավարտվի վաղը:

Մինչ այդ «Ա1+»-ը ներկայացնում է այս պահի դրությամբ հայկական մի քանի բուհերի դիմորդների վիճակագրությունը` 2019-2020թթ ուսումնական տարվա համար:

Երևանի պետական համալսարան


Մինչ այս պահը առաջին փուլով հայտ ներկայացրած դիմորդների թիվը 3187 է:
Ամենաշատ թվով հայտերը ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում են՝ 390,
Իրավագիտություն՝ 278 դիմորդ
Միջազգային հարաբերություններ՝ 162
Սերվիս՝ 129 դիմորդ
Կառավարում՝ 123 դիմորդ
Լրագրություն՝ 113
Ամենաքիչ դիմորդներով ֆակուլտետներն են` Միջուկային րեակտորների և ֆիզիկայի ֆակուլտետը՝4 դիմորդ 15 անվճար տեղի համար և Երկրաբանություն կրթական ծրագիրը՝ 1 դիմորդ 6 անվճար տեղի համար:

Երևանի պետական տնտեսագիտական համալսարան


Դիմորդների թիվը մինչ այս պահը՝ 863:
Ըստ ֆակուլտետների՝
Ֆինանսներ՝ 194 դիմորդ
Կառավարում՝ 159 դիմորդ
Տնտեսագիտություն՝ 150 դիմորդ
Մարքեթինգ՝ 149 դիմորդ
Վիճակագրություն՝ 28 դիմորդ
Բնապահպանություն և բնօգտագործում՝ 5 դիմորդ
Ակտուարական և ֆինանասական մաթեմատիկա՝ 6 դիմորդ
Տեղեկատվական համակարգեր՝ 7 դիմորդ
Զբոսաշրջություն՝ 17 դիմորդ
Սերվիս՝ 7 դիմորդ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժապան համալսարան


Մինչ այս պահը դիմորդների թիվը՝ 828 է: Ամենամեծ թվով հայտեր ստացել է Հոգեբանության ֆակուլտետը՝  137 դիմորդ: Իսկ ֆիզիկա մասնագիտության համար դիմել է ընդամենը 1 դիմորդ:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ


Մինչ այս պահը դիմորդների թիվը՝ 121:
Ըստ ֆակուլտետների՝
Դերասանական արվեստ՝ 59 դիմորդ
Կինոարվեստ՝ 25 դիմորդ
Դրամատիկ թատրոնի ռեժիսուրա՝ 8 դիմորդ
Օպերատորություն՝ 8 դիմորդ
Պարարվեստի ռեժիսուրա՝ 7 դիմորդ
Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում՝ 5 դիմորդ
Սցենարադրամատուրգիական արվեստ՝ 4 դիմորդ
Թատրոնի կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն՝ 4 դիմորդ
Թատերագիտություն և Կինոգիտություն մասնագիտությունների համար հայտեր դեռևս չեն ստացվել:

Հիշեցնենք՝ հայկական բուհերում հայտերի ընդունումը տեղի է ունենում երկու փուլով: Առաջին փուլը կավարտվի վաղը: Երկրորդ՝ կմեկնարկի հունիսի 25-ին: Այն կտևի մինչև հուլիսի 2-ը ներառյալ: