Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Սպորտ Հասարակություն

Արցախը դիմավորում է մարզիկներին

Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ մայիսի 30-ին, 31 և հունիսի 1-ին մասնակից թիմերին պաշտոնապես դիմավորելու են Տատիկն ու Պապիկը, թոռնիկն ու ֆուտբոլով ոգևորված արցախցիները։
Մայիսի 30-ին արցախցիների հյուրասիրությունն արդեն վայելել են Աբխազիայի և Հարավային Օսիայի մարզիկները։ 

Մայիսի 31-ին Արցախում կլինեն Արևմտյան Հայաստանի, Սեկեյի մարզի և Սապմիի թիմերը։ Հունիսի 1-ին Արցախը կողջունի Չամերիայի և Պադանիայի թիմերին։

Հիշեցնենք, որ հունիսի 1-9-ը Արցախի 4 քաղաքներում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում և Մարտունիում անցկացվելու է ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) ֆուտբոլի Եվրոպայի երրորդ առաջնությունը: