Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Պրոբացիայի ծառայությունում մեկնարկել է շահառուների վերասոցիալականացման ծրագիրը

Մայիսի 29-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում մեկնարկել է պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ծրագրի առաջին հանդիպումը։

Հանդիպման թեման էր կոնֆլիկտների հաղթահարում՝ կոնֆլիկտ հասկացության քննարկում, կոնֆլիկտի փուլերի ծանոթացում և հաղթահարման ձևերի ուսուցում, որին ներկա  էր մոտ տասը շահառու։

Երևան քաղաքային մարմնի բաժնի պետ Վահրամ Խալաթյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Ծառայության պետի ցուցումով իրականացվող վերասոցիալականացման ծրագրի հանդիպումների շարքի նպատակն է անդրադառնալ շահառուների հոգեբանական խնդիրներին, հուզող հարցերին, բարձրացնել նրանց իրավագիտակցությունն, ինչպես նաև ծանոթացնել պրոբացիայի ոլորտին առնչվող օրենսդրությանը, որն էլ իր հերթին կնպաստի շահառուների հասարակություն վերաինտեգրվելուն և կրկնահանցագործությունների կանխմանը։ «Ծառայությունն ունի առանձնացված հոգեբանի անկյուն, որտեղ կարող եք ստանալ հոգեբանական աջակցություն և կիսվել ձեզ անհանգստացնող հարցերով»,- ասել է Վ. Խալաթյանը։

Հանդիպումն ընթացել է դինամիկ և ինտերակտիվ, շահառուներին ներկայացվել են կոնֆլիկների տեսակները, զարգացման փուլերը (հաղթող-հաղթող, հաղթող-պարտվող, պարտվող-պարտվող), և դրանց լուծման տարբերակները։

Հանդիպումը վարել են ծառայության գլխավոր մասնագետներ Արմինե Ադամյանը, Նարինե Հարությունյանը և հոգեբան Վահան Հարությունյանը։

Նշենք, որ հաջորդ հանդիպումը կայանալու է 05.06.2019թ-ին, ժամը 15:00-17:00-ն, որի թեման է ագրեսիվություն՝ դրա տեսակները և դրսևորումները, ագրեսիվության կառավարման հմտություններ։

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն