Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Չելսին» Բաքվում ջախջախեց «Արսենալին» եւ տիրեց Եվրոպայի լիգայի գավաթին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում Լոնդոնի «Չելսին» 4:1 հաշվով ջախջախեց «Արսենալին» եւ տիրեց ՈՒԵՖԱ-ի գավաթին:

Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց: Ընդմիջումից հետո «Չելսիի» խաղացողներ Օլիվեր Ժիրուն, Պեդրոն ու Էդեն Ազարն իրար հետեւից երեք գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ապահովեցին իրենց թիմի համար: Փոխարինման մտած Իվոբին մեկ գնդակ ետ բերեց «Արսենալի» համար, սակայն Էդեն Ազարը շուտով խփեց իր երկրորդ գոլը եւ հաշիվը դարձրեց 4:1:

Այդպիսով, «Արսենալին», որի կազմում հանդես է գալիս հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, չհաջողվեց նվաճել Եվրոպայի լիգայի գավաթին, իսկ ահա «Չելսին» երկրորդ անգամ տիրեց այդ պատվավոր մրցանակին:

Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը չի մասնակցել Բաքվում կայացած եզրափակիչ հանդիպմանը՝ ելնելով իր կյանքի անվտանգությունից: