Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 29,05,
A A
Սպորտ

«Արսենալի» երկրպագուները Բաքվում Մխիթարյանի պատվին երգ են երգել

«Արսենալը» քեզ շատ է սիրում, քան դու պատկերացնում ես: Այս երգը քեզ համար է, Մխիթարյան»:

 

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուներն այսօր նման երգ են կատարել Բաքվի փողոցներում: Նրանք այդպես իրենց աջակցությունն են ցուցաբերել թիմի հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, որը չի մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք՝ ելնելով իր կյանքի անվտանգությունից: Հավելենք, որ մեր ֆուտբոլիստը, որն այժմ գտնվում է Երեւանում, իր թվիթերյան էջում անմիջապես շնորհակալություն է հայտնել «Արսենալի» երկրպագուներին:

 

Հիշեցնենք, որ այսօր Բաքվում կկայանա Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը, որում միմյանց հետ կհանդիպեն Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»: