Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Վեթի՞նգ, թե՞ վհուկների որս. Ինչ է սպասվում առաջիկայում (տեսանյութ)

Հանրապետականը ցանկանում էր ստանալ ավելի ավտորիտար համակարգ, ստացավ,- ասում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝  նկատի ունենալով 2015թ ընդունված սահմանադրական փոփոխությունները։

Հիմա,- շարունակում է նա,-  նույն համակարգը վերցրեց Նիկոլ Փաշինյանը. «Այսինքն՝ համակարգը չի փոխվել։ Մարդն է  փոխվել»

Քաղաքագետ Էդգար  Վարդանյանը միջամտում է.  «Բայց ավտորիտար համակարգը Սահմանադրության հիման վրա չէր ձեւավորվել...»

Աղասի Ենոքյանը ճիշտ է համարում, որ փոխվի սահմանադրությունը, բայց նաեւ վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա այդ քայլին։

«Ա1+»-ի  տաղավարում դատական համակարգի շուրջ ծավալվող իրադարձությունները քննարկում են քաղաքագետներ  Աղասի Ենոքյանը, Էդգար Վարդանյանը, Վարդան Խաչատրյանը։ Նրանց տեսակետները տարբեր են, հակտկապես անցումային արդարադատության եւ վեթինգի մասով։

Վարդան Խաչատրյանը չի բացառում, որ եթե ամեն ինչ ծրագրված չլինի, սկսվի վհուկների որս. «Որո՞նք են այն երաշխիքները, որ հասարակությունը չի սահի ավելի մեծ պառակտման դաշտ»։

Սպասվում են արդյո՞ք նոր հրաժարականներ դատական համակարգում։

Էդգար Վարդանյանը չի բացառում, բայց նաեւ  վստահ է՝ կլինեն այնպիսի դատավորներ, որոնք,  «համառորեն կմնան իրենց դիրքրում՝ մտածելով, որ  կլինի ճնշում Հյուսիսից,  խժդժություններ ներսում»։

«Բայց նման դիրքորոշումը կարճատես է. Հայաստանում հնարավոր չէ լուրջ հակահեղափոխական գործընթաց»,-ասում է Էդգար Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։