Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport shtanga
A A
Սպորտ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը մտահոգված է

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Տամաշ Այանն ազգային ֆեդերացիաներին կոչ է արել շարունակել արգելված խթանիչների դեմ պայքարը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նրա խոսքերով դոպինգի հետ կապված խնդիրների պատճառով ծանրամարտը նույնիսկ կարող էր դուրս մնալ Օլիմպիական խաղերի ծրագրից:

«Մաքուր» ծանրամարտ ունենալու համար պայքարը նոր է սկսվել: ՄՕԿ-ի՝ ծանրամարտը Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրում թողնելու որոշումը չի նշանակում, որ պետք է թուլացնել զգոնությունը: Պետք է շարունակել աշխատանքը տարբեր երկրներում հակադոպինգային մշակույթի փոփոխության ուղղությամբ», - ասել է Տամաշ Այանը:

Հիշեցնենք, որ վերջերս ծանրամարտը պաշտոնապես ընդգրկվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2024թ. անցկացվելիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում: 2017-ի հունիսին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտնել էր, որ եթե դոպինգ սկանդալները շարունակական բնույթ կրեն ծանրամարտում, ապա այդ մարզաձեւը կարող է հեռացվել Փարիզ-2024-ի ծրագրից: