Արագածավան գյուղի հողօգտագործողները փակել են Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը
Աջակցիր «Ա1+»-ինԱրագածավան գյուղի հողօգտագործողները փակել են Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը և Գյումրի-Երևան երկաթգիծը: Նրանց այս քայլը պայմանավորված է Ջրօգտագործողների միության որոշմամբ, ըստ որի՝ ոռոգման ջրի դիմաց գանձվող գումարը պետք է հաշվարկվի ըստ լիտրի։
Ակցիայի մասնակիցներից մեկը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ջուրը հիմա լիտրով է տրվում ժողովրդին: «Հեկտարը կագնում է 30, 40, 50, 60 հազար դրամ: Այսինքն՝ 1 հեկտարը ոռոգելու համար գյուղացին վճարելու է 30-60 հազար դրամ: Հիմա գյուղացիք պահանջում են վերանայել ջրի գինը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ նախկինում իրենց խոստացել են լուծել խնդիրը, սակայն որն առ այսօր չի լուծվել:
Ըստ ակցիայի մասնակցի՝ նախկինում զանգել են «Վեոլիա Ջուր» ընկերության Արևմուտք տարածքային տնօրինության տնօրենի տեղակալ Կարո Եղիկյանին, որն էլ ասել է, որ իրեն այս խնդրով չանհանգստացնեն: