A
A
Սերժ Սարգսյանի եղբորը թույլատրել են մեկնել արտերկիր
Սերժ Սարգսյանի եղբայր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին նախաքննական մարմինը թույլատրել է դուրս գալ երկրից։ Այս տեղեկությունը հաստատեց վերջինիս փաստաբան Միհրան Պողոսյանը։
Փաստաբանի խոսքով՝ Սարգսյանը եվրոպական երկրներում բուժումը կիսատ թողնելով՝ վերադարձել էր Հայաստան՝ մասնակցելու իր գործով քննչական որոշ միջոցառումների։
Ի եպ, նա պնդեց, որ տեղյակ չէ, թե արդյոք իր պաշտպանյալն արդեն արտերկրում է, թե՝ ոչ։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության մեջ։ 2018 թ. հուլիսի 4-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Սարգսյանների տան՝ մոտ 9-ժամյա խուզարկությունից հետո նախկին պատգամավորին բերման էր ենթարկել, այնուհետև՝ ազատ արձակել։