Բացել լրահոսը Փակել լրահոսը
Region Capture
A A
Քաղաքականություն

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը պետք է հրաժարական տա. Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)

Ազգային ժողովում ընթանում է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։ Օրակարգում ներառված է  գրագողության մասին հարցը։
 
Օրեր առաջ Բարձրագույն որակավորման կոմիտեն կասկածի  տակ է դրել Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսությունը, նշելով, որ ատենախոսության մեջ հատվածներ կան, որոնք արտագրված են։
 
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանը 2018 թ. օգոստոսի 13-ին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորն է։ Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ միջազգային պրակտիկայում նման պարագայում հրաժարականն են ներկայացնում։ Հայաստանում նույնպես պետք է հետևեն այդ կարգին։
 
Նիստին մասնակցում է նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։
 
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ասում է, որ խնդիրը պայմանավորված չէ Ալեքսանդր Ազարյանի անձով։ «Խնդիրը հասունացել էր երկար ժամանակ։ Կարծում եմ, Բարձրագույն որակավորման  կոմիտեն հետագայում իր աշխատանքներում ամեն ինչ կանի, որ նախկին իշխանությունում, թե ներկա իշխանությունում, եթե կա գրողության դեպք, պետք է պատժվեն։ Դրանից տուժվում է գիտությունը»։  Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը անդրադառնալով Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությունում արտագրված հատվածներ գտնելուն, նշում է, որ նման ինֆորմացիա ստացել է դեռևս 2018թ. օգոստոս-սեպտեմբեր  ամիսներին։ «Մեկը եկավ ԲՈԿ ու ասաց, որ գիտի այդ ատենախոսությունը արտագրված է ինչ-որ մեկից։ Տեղում նայեց տեսավ, որ իսկապես արտագրություն կա, մեզնից տեղեկանք ուզեց, մենք չտվեցինք, քանի որ ոչ օֆիցիալ հարաբերություններ էին», -պատմեց Գոգյանը։
 
Իսկ ո՞րն է գրագողության սահմանունը։ Ինչպես հասկանալ, որ աշխատանքը արտագրված է։ ԲՈԿ նախագահի պատասխանը  այսպիսինն էր. «Եթե նույնիսկ մի պարբերություն կամ մի քանի տող արտագրել ես, առանց աղբյուրը նշելու, ուրեմն դա գրագողություն է», - պարզաբանեց Գոգյանը։
 
Սմբատ Գոգյանը մտավախություն ունի, որ բնագետը և հումանիտարները տարբեր ձևակերպումներ ունեն գիտության վերաբերյալ։ «Երբ որ որոշ բնագետների ատենախոսություն վերցնում ես, ասում են, բայց այսքան գործ ենք արել։ Բայց ախր, պատշարը, որ ամբողջ շենքի  քարերը բարձրացնում է, նա դեռ ճարտարապետ չէ։ Չենք ասում, որ Կանտի նյութը մի վերցրեք, բայց վերլուծությունը պետք է սեափականը լինի», - ընդգծեց Սմբատ Գոգյանը։