Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զարուհի Հովհաննիսյան
A A
Հասարակություն

Տարեկան  առնվազն տասը կին բռնության զոհ է դառնում. իրավապաշտպան (տեսանյութ)

Արդեն երրորդ շաբաթն է անընդհատ ունենում ենք կնասպանության դեպքեր, որոնք չեն կարող չանհանգստացնել հասարակությանը և հատկապես այն կազմակերպություններին, որոնք հետևողականորեն զբաղվում են խնդրով. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի անդամ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Կնասպաննությունների վիճակագրությամբ, ըստ իրավապաշտպանի, տարեկան առնվազն տասը կին բռնության զոհ է դառնում։ Հովհաննիսյանը նշեց, որ նույնիսկ բռնության վերաբերյալ ահազանգով, ոստիկանություն դիմելով՝ անձը համապատասխան պաշտպանությունը չի ստանում և դառնում է սպանության զոհ։

Կարծրատիպերն ըստ նրա, նախապատրաստող կայուն հող են լինում բռնությունների համար։

«Եթե մենք չփորձենք հասարակության մեջ արմատացած կարծրատիպերը փոխել մեդիադաշտի միջոցով, կրթական համակարգի միջոցով, մենք չենք ունենա հանրային գիտակցության փոփոխություն։ Եվ հանդուրժողականությունը հատկապես գենդերային բռնության նկատմամբ, կանանց հանդեպ բռնության նկատմամբ կշարունակի հասարակության մեջ մնալ գերիշխող և բռնությունների համար կնախապատրաստի կայուն հող»,- եզրափակեց նա։