Բացել լրահոսը Փակել լրահոսը
43567_b
A A
Պաշտոնական

29 օձ դուրս է եկել մարդամեջ

911-ն ամփոփում է անցած շաբաթը

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 336 դեպք, որից 139-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 57 հրդեհ, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:

Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 29 դեպք, որոնցից 15-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 8 դեպք, որի հետևանքով տուժել է 9, զոհվել՝ 1 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: