Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 27-ը մայիսի. կոնդեցի ցուցարարները շարժվում են դեպի ԿԸՀ (տեսանյութ)

ԵՊՀ ուսանող Վազգեն Խաչիկյանը որպես ԲՈՒՀ-ի արհմիութենական կոմիտեի ղեկավար զբաղվում է հայրենասիրությամբ։

1999-ի այս օրը ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը նախընտրական շրջանի վերջին ասուլիսում ասում է, որ անկախ Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքներից, մտադիր չէ նախարարական որեւէ պորտֆել վերցնել, թեպետ խորամանկության ժամանակներ են։ Նույն օրը նույն սրահում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հերքում է իր կուսակցության եւ Սերժ Սարգսյանի միջեւ կապը։

Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը 1999-ի այս օրը քննում է թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ավետիք Իշխանյանի հայցն ընդդեմ Աջափնյակի թաղապետարանի։ 

Նույն օրը թիվ 12 ընտրատարածքի ընտրողները բողոքում են Կենտրոնի թաղապետարանից՝ Կոնդի մոտ 600 ընտանիք դուրս են թողել ընտրացուցակներից եւ ընդգրկել այդ կողմերում չապրող այլ ընտրողների։

Կոնդեցիները մեղադրում են թաղապետ Արարատ Զուրաբյանին՝ նա էր պատասխանատու ցուցակների համար։ Ցուցարարները շարժվում են ԿԸՀ, որտեղ նրանց հանգստացնում են ընտրացուցակները հրապարակելու խոստումով։

2000 թվականի մայիսի 27-ին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հավաքել է մեկ տարի առաջ ձեւավորված հարկադիր ծառայության աշխատողներին եւ նրանց հետ խոսում է մարդու իրավունքներից։