Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Արթիկ» ՔՀ-ում առգրավվել են 261 խաղաքարտ, 180 հատ կտրող-ծակող գործիք և 14 բջջային հեռախոս

Առգրավվեցին 261 խաղաքարտ, 180 հատ կտրող-ծակող գործիք և 14 բջջային հեռախոս

Մայիսի 23-ին և 24-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել և առգրավվել են 151 հատ կտրող-ծակող գործիք, 6 բջջային հեռախոս, 10 բաժանորդային քարտ, 3 լիցքավորիչ, էլեկտրական 2 սալիկ, 2 wi-fi սարք, 1 զույգ զառ, 2 ականջակալ։

Մայիսի 22-ին և 23-ին խուզարկություններ են իրականացվել նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որի արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել և առգրավվել են գործարանային արտադրության 261 խաղաքարտ, 1 նարդի՝ 30 խաղաքարտով և 4 զառով, 29 հատ կտրող-ծակող գործիք, 8 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 7 կտրող-ծակող առարկա, 2 wi-fi սարք, 7 բաժանորդային քարտ և 1 ականջակալ։

Փաստերի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին