Բացել լրահոսը Փակել լրահոսը
1558698239,4999
A A
Պաշտոնական

Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 106 տրանսպորտային միջոց (տեսանյութ)

Մայիսի 24-ին, ժամը 15:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 106 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը մայրաքաղաքում, իսկ 63-ը մարզերում: 71 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ որևէ պատահար չի արձանագրվել:
Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքը:

Ոստիկանությունը հետևողական է: