Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լևոն-Շիրինյան
A A
Քաղաքականություն

Հեղափոխությանը նոր շնչառություն է պետք. Լևոն Շիրինյան

Հեղափոխությանը նոր շնչառություն է պետք ստեղծած իրավիճակում, անդրադառնալով վերջին շրջանում կատարվող իրադարձություններին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

«Պետք է մաքրվեն Ավգյան ախոռները եւ կիսատ չպետք  է մաքրվեն:

Մայիսի երկուսին, անցած տարի, հայության 90 տոկոսը երկիր մոլորակով ելել է եւ ասել, որ մերժում է Սերժ Սարգսյանին եւ հետեւապես ռեժիմին եւ նրա միջավայրին: Եւ պետական կառավարման այն ձեւերին, այն Սահմանադրությանը, որ եղել է մինչեւ այդ։ Ուրեմն մայիսի երկուսին հայ ժողովուրդը ցուցադրել է ինքնիշխան գերագույն կամք եւ նա մերժել է նախորդ ռեժիմը, հետեւապես, նախկին օրենսդրությունը, Սահմանադրությունը, օրենքը, թուղթը եւ այլն, լեգիտիմ չէ, իր օրինական հիմքը կորցրել է, հաջորդ իշխանությունը կուզի կօգտագործի, կուզի՝ չի օգտագործի: Սուվերեն ժողովրդի գերագույն կամքը միշտ ռեալիզացվում է սահմանադրության մեջ»,-ասաց քաղաքագետը:

Լեւոն Շիրինյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը կարող է որոշել, թե ինչպես է պատկերացնում այս կամ այն համակարգի գործունեությունը: