Բացել լրահոսը Փակել լրահոսը
orbelyan
A A
Պաշտոնական

Կոնստանտին Օրբելյանը դիմել է դատարան

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դիմել է վարչական դատարան։ Նա պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» թիվ 24-Ա որոշումը և Ն. Ղարիբյանի  «Հարրի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» մարտի 3-ի հրամանը։

Պատասխանող կողմերն են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մշակույթի նախարարությունը։  Գործով որպես երրորդ անձ ներգրաված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ -ը։  Գործը մայիսի 23-ին մակագրվել է վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։