Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (1)
A A
Պաշտոնական

Շարունակվել է դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը

Այսօր` մայիսի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, շարունակվել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացվող հարցազրույցի փուլը:

Հարցազրույցին մասնակցել է դատավորների թեկնածուների քաղաքացիական մասնագիտացման 6, քրեական մասնագիտացման՝ 7 հավակնորդ:

Վաղը՝ մայիսի 24-ին, հարցազրույցի փուլին կմասնակցի դատավորների թեկնածուների վարչական մասնագիտացման 6 հավակնորդ: