Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վայոց Ձորի մարզում ֆուտբոլի խաղադաշտ է կառուցվում

Այսօր ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց Ձորի մարզ՝ կառուցվող փոքրխաղադաշտերի շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալունպատակով։  Այցի շրջանակներում ՀՖՖ ներկայացուցիչները, մասնավորապես, եղել են Գլաձոր համայնքում, որտեղ շուտով կավարտվի և վերջնական տեսքի կբերվի 40/20 չափի խաղադաշտը:

Ծանոթանալով շինաշխատանքների ընթացքին և զրուցելով տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ուշադրության կենտրոնում գտնվող խոշորամասշտաբ սոցիալական ծրագրի նպատակն է զարգացնել մասսակայան ֆուտբոլը Հայաստանի ողջ տարածքում՝ շեշտը դնելով գյուղական համայնքների վրա, որտեղ հիմնականում բացակայում են ֆուտբոլով զբաղվելու  նույնիսկ տարրական պայմաններ:

Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրել է նաև, որ Վայոց Ձորի մարզի 10 համայնքներում շինաշխատանքների ավարտից հետո հաջորդը կլինի Գեղարքունիքի մարզը, որտեղ ևս Ֆուտբոլային ենթակառուցվածքների թարմացման, նորերը ստեղծելու խիստ կարիք կա: Նա հավելել է, որ այս տարի շինաշխատանքներ են սկսվելու ևս երկու մարզերում: Այցի ընթացքում քննարկվել են  Վայոց Ձորում ֆուտբոլի զարգացման հետ կապված այլ հարցեր ևս:

 

ՀՖՖ նախագահի խորհրդական

Զոհրապ Եգանյան